Վարչապետի որոշումներ

2 Մարտի 2011, 157 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 14-րդ բաժնի պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման կամ վնասազերծման կամ պահպանման կամ փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասինե N 46-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, 1-ին կետի «աե և «բե ենթակետերում, որոշման N 1 հավելվածի վերնագրում, 1-ին ու 4-րդ կետերում, 5-րդ ու 6-րդ կետերի «աե և «բե ենթակետերում, 13-րդ կետի «դե ենթակետում «վերամշակման կամ վնասազերծման կամ պահպանման կամ փոխադրման և տեղադրմանե բառերը փոխարինել «վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրմանե բառերով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված

Արխիվ

2024

2023