1 Մարտի 2011, 154 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 707-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Բանակցային խումբ ստեղծելու մասինե N 707-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման մեջ «Երևանի քաղաքային տրանսպորտիե բառերը փոխարինել «Քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքիե բառերով.
2) որոշման հավելվածում`
ա. «Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)ե բառերը փոխարինել «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)ե բառերով,
բ. «Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետե բառերը փոխարինել «Ռ. Սարուխանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետե բառերով,
գ. «Ա. Գաբրիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության առաջին կարգի մասնագետե բառերը փոխարինել «Ա. Մարության - ՀՀ ֆինանսների նախա-րարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության արտաքին պետական պարտքի կառավարման բաժնի պետ, վարչության պետի տեղակալե բա-ռերով։