Վարչապետի որոշումներ

28 Փետրվարի 2011, 147 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 10-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 10-ամյակին նվիրված միջոցառումները, այդ թվում` ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի (ՄԱԱԶՀ/UNCTAD) կողմից կազմված «Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության վերա-բերյալ կամավոր փորձագիտական գնահատման մասինե զեկույցի արդյունքները ներկայացնելը, 2011 թվականի մարտի 21-23-ը ներառյալ Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետու-թյան արտաքին գործերի նախարարի հետ համատեղ նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հան-րապետության ոստիկանության պետին` պատվիրակության ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրա-պետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 10-ամյակին նվիրված միջոցառումների (100 մարդու մասնակցությամբ) անցկացման հետ կապված` դահլիճի և տրանսպորտային միջոցների վարձակալության, «Զվարթնոցե միջազ-գային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկ-ման, ներկայացուցչական ծախսերի, մշակութային միջոցառումների կազմակերպման և հուշանվերների ձեռքբերման, ինչպես նաև այլ ծառայություններից օգտվելու ծախսերը` 7346000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվա-կանի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայաց-րած հաշվետվությունների։