4 Մարտի 2011, 160 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի մարտի 9-11-ը Բուխարեստ (Ռումինիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Մ. Վարդանյանի, Պ. Սաֆարյանի, Ս. Սահակյանի, Ա. Պետրոսյանի և Գ. Գրիգորյանի՝ Բուխարեստ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Բուխարեստ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն՝
1) Տ. Սամվելյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լ. Թումյանինը, Գ. Մակարյանինը և Գ. Աղաջանյանինը՝ համապատասխանաբար «Զարգացման հայկական գործակալությունե փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի արդյունաբերողների և արտադրողների միության և «Ապավենե ընկերության միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Բուխարեստ մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուխարեստ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հավելված