Վարչապետի որոշումներ

24 Փետրվարի 2011, 139 - Ա

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Գ. ԿԱՐԱՍԻՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի գլխավորած պատվիրակության (7 մարդ)՝ 2011 թվականի փետրվարի 14-15-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոցե միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների, պաշտոնական ու աշխատանքային ճաշերի և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը՝ 726500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայությունե գործակալության ներկայացրած հաշվետվությունների։