Վարչապետի որոշումներ

24 Փետրվարի 2011, 138 - Ա

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին 2011 թվականի փետրվարի 18-21-ը գործուղել Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն)` ՀՄԿ-ի տարածաշրջանային ուսումնական կենտրոնի ստեղծման 10-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի՝ Բուդապեշտ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուդապեշտ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։