11 Նոյեմբերի 2005, 870 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ և գիտության ու մանկավարժության բնագավառներում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց՝
Ն. Առաքելյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գործնական ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ
Խ. Թևոսյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ
Ի. Երիցյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆրանսերենի ամբիոնի դոցենտ
Լ. Իսահակյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
Ա. Կուզմինսկայա - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
Ջ. Ղարիբյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ժամանակակից ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ