Վարչապետի որոշումներ

21 Փետրվարի 2011, 129 - Ա

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Պողոսյանին 2011 թվականի փետրվարի 21-23-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Եվրոպական քաղաքացիական ավիացիայի համաժողովի կողմից կազմակերպվող անվտանգության ֆորումի 11-րդ նստաշրջանին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյու-ջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիա-ցիայի գլխավոր վարչության պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին` ապահովել գործուղումից վերա-դառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պողոսյանի՝ Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։