17 Փետրվարի 2011, 121 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի 2010 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանին պարգևատրել 193 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրումե հոդվածով։