16 Փետրվարի 2011, 111 - Ա
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Կ. ԳՐԻՇԵՆԿՈՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2011 թվականի փետրվարի 10-11-ը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար
Կ. Գրիշենկոյի գլխավորած պատվիրակության (15 մարդ)՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոցե միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, ծաղկեփնջերի, կեցության և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայությունե գործակալության ներկայացրած հաշվետվությունների։