16 Փետրվարի 2011, 110 - Ա
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ, Հ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻ, Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ Ս. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Իրանի Իսլամական Հանրապետության հետ էներգետիկայի, նավթի, գազի, տրանսպորտի և տնտեսական համագործակցության այլ բնագավառներում համագործակցության ծրագրերի քննարկման նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային տնտեսական համագործակցության բաժնի առաջին կարգի մասնագետ Հ. Խաչատրյանի՝ 2011 թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցերե փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ս. Աբրահամյանի՝ 2011 թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են «Բարձրավոլտ էլեկտրացանցերե փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։