Վարչապետի որոշումներ

14 Փետրվարի 2011, 105 - Ա

Ա. ԱԶԻԶՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ա. Ազիզյանին 2011 թվականի փետրվարի 23-25-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի փորձագետների խմբի հերթական նիստին մասնակցելու համար։
2. Ա. Ազիզյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Ազիզյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։