Վարչապետի որոշումներ

10 Փետրվարի 2011, 96 - Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով`
1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակներում Միջազգային զարգացման ընկերակցության կողմից առաջարկվող 16,5 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում ավարտական բանակցություններ վարող հայկական պատվիրակության հետևյալ կազմը`
Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
(հայկական պատվիրակության ղեկավար)

Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

Ա. Ազիզյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատա-
կազմի միջազգային համագործակցության
վարչության պետ

Ա. Մարության - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատա-
կազմի պետական պարտքի կառավարման
վարչության արտաքին պարտքի կառավարման
բաժնի պետ, վարչության պետի տեղակալ

2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, ֆինանսավորման դրույթներն ու պայմանները՝ ինչպես սահմանված է ֆինանսավորման համաձայնագրի նախագծում, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն։