28 Հոկտեմբերի 2005, 835 - Ա
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 30-ի
N 899-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան`
1. Ստեղծել երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով:
2. Հաստատել`
ա) երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի «Անչափահաս երեխաների հետ տարվող աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողով ստեղծելու մասին» N 42, 1999 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի
N 42 որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 247, 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի N 42 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 148, 2001 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի N 42 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 593 և 2002 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի N 42 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 305 որոշումները։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: