Վարչապետի որոշումներ

4 Փետրվարի 2011, 84 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 925-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասինե N 925-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին, 2-րդ, 3-րդ, 11-րդ, 25-րդ և 27-րդ կետերի «Կատարման պատասխանատուներըե սյունակում «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունե բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունե բառերով.
2) 1-ին կետի 1-ին ենթակետի 2-րդ, 3-րդ, 11-րդ, 25-րդ և 27-րդ կետերի «Կատարման ժամկետներըե սյունակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակե.
3) 26-րդ կետի «Կատարման ժամկետըե սյունակում «2011 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակե բառերը փոխարինել «2011 թվականի մարտի 1-ին տասնօրյակե բառերով։