3 Փետրվարի 2011, 77 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ OՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաuտանի Հանրապետության oրենքի, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մաuինե N 541-Ն որոշման 1-ին կետին համապատաuխան`
1. Հաuտատել`
1) «Ավելացված արժեքի հարկի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի (8 դեկտեմբերի 2010 թվականի, ՀՕ-192-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Հարկային ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի (8 դեկտեմբերի 2010 թվականի, ՀՕ-187-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։
Հավելված