Վարչապետի որոշումներ

3 Փետրվարի 2011, 76 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և 2011 թվականի մարտի 6-9-ը Կանադայի Տորոնտո քաղաքում Կանադայի ընդերք հետազոտողների և շահագործողների ասոցիացիայի (PDAC) կողմից ընդերքօգտագործման ոլորտում ներդրումներ ներգրավելու նպատակով կազմակերպվող կոնգրեսին և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` կոնգրեսին և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով մինչև 2011 թվականի փետրվարի 10-ը մշակել և հաստատել նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ու իրականացման ժամանակացույց։
3. Առաջարկել Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատին աջակցել ցուցահանդեսի` Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան տարածքների վարձակալության, ինչպես նաև ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների իրականացման և հայկական պատվիրակության մասնակցության ֆինանսավորման հետ կապված խնդիրների լուծմանը` հաշվի առնելով, որ տնտեսավարող սուբյեկտների մասնակցությունը ֆինանսավորվելու է իրենց ֆինանսական միջոցների հաշվին։
4. Առաջարկել «Զարգացման հայկական գործակալությունե փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդե պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովման նպատակով ապահովել անհրաժեշտ ցուցանմուշների և ցուցադրափեղկերի պատրաստումը` միջազգային ընդունված նորմերին համապատասխան։
Հավելված