3 Փետրվարի 2011, 75 - Ա
Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԱՖՅԱՆԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջազգային վիճակագրական համագործակցության բաժնի պետ Ա. Սաֆյանին 2011 թվականի փետրվարի 21-26-ը գործուղել Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 42-րդ նստաշրջանին մասնակցելու համար։
2. Ս. Մնացականյանի և Ա. Սաֆյանի` Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Մնացականյանի և Ա. Սաֆյանի` Նյու Յորք մեկնելու հետ կապված հարցերը։
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանին գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։