Վարչապետի որոշումներ

2 Փետրվարի 2011, 74 - Ա

Գ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ Գ. Քոչարյանին 2011 թվականի փետրվարի 7-10-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ գործադիր կոմիտեում Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով հեր-թական աշխատանքային խմբի խորհրդակցությանը մասնակցելու համար։
2. Գ. Քոչարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաս-տանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտո-նական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Քոչարյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառա-վարության աշխատակազմ ներկայացնելը։