2 Փետրվարի 2011, 70 - Ա
Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՍԱԼՈՆԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2011 թվականի փետրվարի 23-26-ը գործուղել Սալոնիկ (Հունաստանի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի տնօրենների խորհրդի 81-րդ և աուդիտ կոմիտեի 41-րդ նիստերին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Արամյանի՝ Սալոնիկ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Արամյանի՝ Սալոնիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։