Վարչապետի որոշումներ

27 Հունվարի 2011, 50 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 836-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին (համաձայնությամբ) նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե և «Աուդիտորական գործունեության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասինե N 836-Ա որոշումը։