Վարչապետի որոշումներ

20 Հոկտեմբերի 2005, 817 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 735-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 735-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ցանկի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակի 1-ին և 2-րդ կետերում «սեպտեմբեր» բառը փոխարինել «դեկտեմբեր» բառով: