Վարչապետի որոշումներ

31 Հունվարի 2011, 63 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարանե պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասինե N 1183-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Գ. Կոստանյանի պաշտոնի փոփոխության կապակցությամբ որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներե բաժնում «Գ. Կոստանյան -ՀՀ Նախագահի oգնական (համաձայնությամբ)ե բառերը փոխարինել «Գ. Կոստանյան - ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)ե բառերով.
2) խորհրդի կազմում Ռ. Ստեփանյանի փոխարեն ընդգրկել Դ. Հայրապետյանին, իսկ Ա. Ղուկասյանի փոխարեն` Ա. Ավետիսյանին։ Այդ կապակցությամբ «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներե բաժնում «Ռ.Ստեփանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի վարչության պետե բառերը փոխարինել «Դ. Հայրապետյան -Երևանի պետական համալսարանի ռեկտորի օգնականե բառերով, իսկ «Ա. Ղուկասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Բարձրագույն որակավորման հանձնաժողովե գործակալության պետե բառերը` «Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալե բառերով։