Վարչապետի որոշումներ

27 Հունվարի 2011, 56 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1061-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինuտիտուտե պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 նոյեմբերի 24-ի N 927-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասինե N 1061-Ա որոշման խորհրդի կազմում Ա. Ավետիսյանի փոխարեն ընդգրկել Վ. Բաղդասարյանին։ Այդ կապակցությամբ որոշման հավելվածի «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներե բաժնում «Ա. Ավետիսյան -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալե բառերը փոխարինել «Վ. Բաղդասարյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինuտիտուտի տնտեսագիտամաթեմատիկական մոդելավորման և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսորե բառերով։