Վարչապետի որոշումներ

27 Հունվարի 2011, 45 - Ա

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ.Հակոբյանին՝
1) 2011 թվականի հունվարի 27-ին գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն` «Շանթե հեռուստաընկերության և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության համատեղ «Հայկական աշխարհե նախագծի շնորհանդեսին, ինչպես նաև Փարիզի հայ համայնքը համակարգող կառույցի անդամների հետ հանդիպմանը մասնակցելու համար.
2) 2011 թվականի հունվարի 28-ից մինչև փետրվարի 3-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ` տեղի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու համար.
3) 2011 թվականի փետրվարի 4-6-ը գործուղել Կանադա` «Կանադա-Հայաստան առևտրական խորհրդիե տարեկան ձեռնարկին մասնակցելու, ինչպես նաև «Հայկական առևտրական ցանցե ստեղծելու և 2011 թվականի ապրիլին Հայաստանում հիմնադիր համաժողով կազմակերպելու հարցերը քննարկելու համար։
2. Հ. Հակոբյանի` Ֆրանսիայի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով «Մշակութային միջոցառումների իրականացումե ծրագրի շրջանակներում «Աշխատանք սփյուռքի հայ համայնքների հետե միջոցառման համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Հակոբյանի` Ֆրանսիայի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։