Վարչապետի որոշումներ

19 Հոկտեմբերի 2005, 814 - Ա

Հ. ՈՍԿԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ճանաչված պետական-կուսակցական գործիչ Հրանտ Ոսկանյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`

Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ)

Ն. Դավիդյան - ՀՀ առողջապահության նախարար

Գ. Մխեյան - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար (համաձայնությամբ)

Ջ. Հակոբյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետ (համաձայնությամբ)

Հ. Քոչինյան - ՀՀ Լոռու մարզպետ

Վ. Մովսիսյան - Անտառների զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Յու. Մանուկյան - Հայաստանի միավորված կոմկուսի ԿԿ 1-ին քարտուղար (համաձայնությամբ)

Ե. Ասծատրյան -

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) Հ. Ոսկանյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

բ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա: