Վարչապետի որոշումներ

13 Հունվարի 2011, 14 - Ա

ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասինե N 7 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած 2010-2012 թվականներին նախատեսված էլեկտրոնային անվտանգության տարածման գործընթացի նախնական փուլում իրականացվող աշխատանքների կազմակերպման նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասինե N 174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Ստեղծել Կիբեռանվտանգության պետական հանձնաժողով։
2. Հաստատել՝
1) Կիբեռանվտանգության պետական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) Կիբեռանվտանգության պետական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում հաստատման ներկայացնել Կիբեռանվտանգության պետական հանձնաժողովի անհատական կազմը։
Հավելված