Վարչապետի որոշումներ

10 Հունվարի 2011, 2 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 507-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 23-ի <<Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ստորագրված <<Քաղաքականության և մարդկային ռեսուրսների զարգացման (PHRD) դրամաշնորհ Տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման համար>> TF 093097 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին>> N 507-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 26-րդ կետում <<10 անդամ>> բառերը փոխարինել <<9 անդամ>> բառերով.
2) որոշման N 2 հավելվածում <<Ն. Երիցյան – ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)>> բառերը փոխարինել <<Տ. Դավթյան – ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)>> բառերով.
3) որոշման N 2 հավելվածից հանել <<Վ. Կիրակոսյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ>> բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։