Վարչապետի որոշումներ

29 Դեկտեմբերի 2010, 1182 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 45-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով և <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 2-ի <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին>> N 45-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
Չեղյալ ճանաչել որոշման հավելվածի 33-րդ, 34-րդ, 35-րդ, 47.1-ին, 48-րդ, 56-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ, 65-րդ և 68-րդ կետերը։