27 Դեկտեմբերի 2010, 1169 - Ա
Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Ռուսական երկաթուղիներե բաց բաժնետիրական ընկերության նախագահ
Վ. Յակունինի հետ երկկողմ բանակցությունների վարմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Գ. Գրիգորյանի՝ 2010 թվականի դեկտեմբերի 20-21-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախ-սերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։