Վարչապետի որոշումներ

27 Դեկտեմբերի 2010, 1165 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՒՄԲ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կազմակերպած դասընթացներին մասնակցելու նպատակով 2011 թվականի հունվարի 9-21-ը Սինգապուրի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների աշխատողների խումբ` համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ խմբի անդամների` Սինգապուրի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների աշխատողների խմբի` Սինգապուրի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։
Հավելված