27 Դեկտեմբերի 2010, 1170 - Ա
Ա. ՂԱՀ¬ՐԱՄԱՆՅԱՆԻ ԵՎ ՅՈՒ. ՄԱՆՎԵԼՅԱՆԻ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Սլովակիայի Հանրապետության Տռնավայի նահանգապետի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի միջև 2009 թվականի ապրիլի 24-ին կնքված երկկողմ համաձայնագրի շրջանակներում հետագա համագործակցության աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յու. Մանվելյանի` 2010 թվականի դեկտեմբերի 15-20-ը Սլովակիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Սլովակիայի Հանրապետության գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։