27 Դեկտեմբերի 2010, 1166 - Ա
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը հատկացված անհատույց օգնության շրջանակներում տրամադրվելիք շտապ օգնության մեքենաների մատակարարման պայմանագրի կնքման և մեքենաների տեխնիկական բնութագրերի հստակեցման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանի՝ 2010 թվականի դեկտեմբերի 23-30-ը Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյանին` եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պեկին գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն։