21 Դեկտեմբերի 2010, 1149 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպելու և երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու նպատակով 2010 թվականի դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Մ. Մելիքյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Զատիկյանինը և Ա. Ալեքսանյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Վ. Գաբրիելյանինը, Ա. Մովսիսյանինը և Ա. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին Երևան- Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը։
Հավելված