Վարչապետի որոշումներ

20 Դեկտեմբերի 2010, 1145 - Ա

Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, Հ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև 2010-2011 թթ. համագործակցության ծրագրով նախատեսված «Դատախազության դերն ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցավորության, զենքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողությունները համակարգելու հարցումե խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության դատախազ Վ. Հովհաննիսյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Հ. Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Ա. Ստեփանյանի՝ 2010 թվականի դեկտեմբերի 5-8-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։