Վարչապետի որոշումներ

20 Դեկտեմբերի 2010, 1142 - Ա

Գ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ Գ. Քոչարյանին 2010 թվականի դեկտեմբերի 20-23-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ գործադիր կոմիտեում կայանալիք «Ազատ առևտրի գոտու մասինե պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով հերթական աշխատանքային խմբի խորհրդակցությանը մասնակցելու համար։
2. Գ. Քոչարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ Գ. Քոչարյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023