17 Դեկտեմբերի 2010, 1133 - Ա
Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Կիևյան նախաձեռնության տարածաշրջանային ծրագրի և «Պատմական քաղաքների մշակութային ժառանգության վերականգնումե 2-րդ պիլոտային ծրագրի 2011 թվականի գործողությունների պլանը համակարգողների 3-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի՝ 2010 թվականի դեկտեմբերի 7-8-ը Ստրասբուրգ (Ֆրան-սիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։