Վարչապետի որոշումներ

15 Դեկտեմբերի 2010, 1119 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով 2010 թվականի դեկտեմբերի 15-17-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի, և 2010 թվականի դեկտեմբերի 13-17-ը՝ փորձագետների խումբ՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին։
3. Հայաստանի Հանրապետության պատվիրակության և փորձագետների խմբի անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Ա. Միրզաբեկյանինը, Ս. Աբրահամյանինը, Մ. Չիլինգարյանինը, Ա. Դավթյանինը, Վ. Ավետիսյանինը, Է. Երիցյանինը, Ս. Աբրահամյանինը, Ֆ. Սոլոմոնյանինը և Կ. Միրզոյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Կարապետյանինը, Կ. Հակոբյանինը և Տ. Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գ. Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար նախատեսված միջոցների հաշվին.
5) Ա. Պողոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Միրզաբեկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հավելված