Վարչապետի որոշումներ

13 Դեկտեմբերի 2010, 1107 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով՝
1. Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության կողմից օգտագործվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օգտագործման իրավունքի պահպանումը Հայաստանի Հանրապետության կողմից փաստաթղթային ձևով հաստատելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկն առավել բազմակողմանիորեն և խորապես ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` եռամսյա ժամկետում ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ։
Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր