Վարչապետի որոշումներ

18 Հոկտեմբերի 2005, 807 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`

Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 Ա. Գևորգյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

 Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 Վ. Տերտերյան- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

 Ս. Մինասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար

 Վ. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ

 Գ. Իսրայելյան - Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար

 Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ

Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 Ա. Թամազյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման վարչության պետի տեղակալ

 Ա. Անտոնյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Սեյսմիկ Պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ

 Մ. Հայրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային ֆինանսական համագործակցության բաժնի պետ

 Վ. Գալոյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի տեղեկատվական և վերլուծական կենտրոնի ղեկավար

 Է. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության ռեֆերենտ

 Ա. Ղազարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի բաժնի երրորդ քարտուղար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 365-Ա որոշումը: