7 Դեկտեմբերի 2010, 1087 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված վարկային համաձայնագրից (Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր) բխող աշխատանքները կանոնակարգելու և համաձայնագրով նախատեսված ծրագրերի իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` կատարված աշխատանքների հիման վրա ներկայացնել առաջարկություններ համաձայնագրով նախատեսված ծրագրերի իրականացման վերաբերյալ։
Հավելված