Վարչապետի որոշումներ

10 Հոկտեմբերի 2005, 780 - Ա

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 66-րդ ու 67-րդ կետերին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի սեպտեմբերի 6-ի N 687-Ա որոշմանը համապատասխան ու 2006 թվականին հայ մշակույթի և հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանների նշումը պատշաճ նախապատրաստելու նպատակով՝

1. Ստեղծել համապատասխան հոբելյանական հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը՝ համաձայն NN 1-11 հավելվածների։

2. Հոբելյանական հանձնաժողովներին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագրերը` ծախսերի նախահաշիվները նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ‎ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ։