Վարչապետի որոշումներ

13 Դեկտեմբերի 2010, 1105 - Ա

Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանին 2010 թվականի դեկտեմբերի 9-10-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` ԱՊՀ ագրոպարենային հարցերով միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար։
2. Ս. Գալստյանի` Բելառուս գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023