Վարչապետի որոշումներ

8 Դեկտեմբերի 2010, 1089 - Ա

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական թերակղզու երկրների բաժնի առաջին քարտուղար Ա. Հովհաննիսյանին 2010 թվականի դեկտեմբերի 8-10-ը գործուղել Քուվեյթի Պետություն` «Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության մասինե համաձայնագիրն ստորագրելու և երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցելու համար։
2. Ա. Գևորգյանի, Կ. Մինասյանի և Ս. Ամիրբեկյանի` Քուվեյթի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
3. Ա. Հովհաննիսյանի` Քուվեյթի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գևորգյանի, Կ. Մինասյանի և Ս. Ամիրբեկյանի` Քուվեյթի Պետություն գործուղման հետ կապված գիշերավարձը հոգում է հրավիրող կողմը։
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Գևորգյանի, Կ. Մինասյանի, Ս. Ամիրբեկյանի և Ա. Հովհաննիսյանի` Քուվեյթի Պետություն մեկնելու հետ կապված հարցերը։
6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Քուվեյթի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։