2 Դեկտեմբերի 2010, 1059 - Ա
Լ. ՌՈՒԽԿՅԱՆԻ` ՏՐԱՊԻԶՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Կենտրոնական Ասիայում և Կովկասում ձկնաբուծության և ակվակուլտուրայի հարցերով հանձնաժողովի ստեղծման նպատակով կայանալիք 3-րդ միջկառավարական խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանի` 2010 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 1-ը Տրապիզոն (Թուրքիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Տրապիզոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։