7 Հոկտեմբերի 2005, 776 - Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի`
Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների զարգացման ծրագրերի նախապատրաստման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Ա. Սհոյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ
Խ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)