Վարչապետի որոշումներ

30 Նոյեմբերի 2010, 1044 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 650-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականի մարտի 23-ին վավերացված` Եվրոպայի խորհրդի լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի դրույթների իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասինե Ν 650-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) «Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալե բառերից հետո լրացնել`
«Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Զիրոյան - ՀՀ բնապահպանության նախարարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ
Ս. Դանիելյան - Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Վ. Խոնդկարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունե գործակալության շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարե բառերով.
2) «Ա. Իսկոյան - «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոնե հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)ե բառերից հետո լրացնել «Կ. Դանիելյան - «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիաե հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)ե բառերով.
3) «Լ. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԵԽ-ի բաժնի երկրորդ քարտուղարե բառերը փոխարինել «Ա. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԵԽ-ի բաժնի խորհրդականե բառերով.
4) «Ա. Ավետիսյան - Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (համաձայնությամբ)ե բառերը փոխարինել
«Մ. Գրիգորյան - Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)ե բառերով։