Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2010, 1030 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 555-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 24-ի <<Օրգանական գյուղատնտեսության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին>> N 555-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 8-րդ կետի 3-րդ սյունակում <<2010 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ>> բառերը փոխարինել <<2011 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ>> բառերով։