26 Նոյեմբերի 2010, 1025 - Ա
Ա. ՕՍԻԿՅԱՆԻՆ, Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանին, Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Գ. Կոստանյանին (համաձայնությամբ) և Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ Կ. Գևորգյանին (համաձայնությամբ) 2010 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 4-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ գնահատման 1-ին և 2-րդ փուլերի համապատասխանության լրացուցիչ զեկույցի քննարկմանը մասնակցելու համար։
2. Ա. Օսիկյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Գ. Կոստանյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին.
2) Կ. Գևորգյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Օսիկյանի, Գ. Կոստանյանի և Կ. Գևորգյանի` Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։