26 Նոյեմբերի 2010, 1022 - Ա
Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱԴԱՄՅԱՆԻՆ ՆԻԿՈՍԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Վ. Միրումյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Ս. Ադամյանին 2010 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 2-ը գործուղել Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն)` «Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասինե համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար։
2. Վ. Միրումյանի և Ս. Ադամյանի` Նիկոսիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Վ. Միրումյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նիկոսիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։